Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի մասով փոփոխություններ չեն սպասվում։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Այս փուլում զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասաց Ավինյանը:
Նշենք, որ խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Նշենք, որ կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մինչև սեպտեմբերի 11-ը: