Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը կառավարության որոշմամբ դարձավ մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
Սահմանային տարիքը լրացած զինծառայողները, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում են արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունեն և ունակ են շարունակելու ծառայությունը ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում:
Զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքների հետ անմիջական կապի մեջ է գտնվում զինված ուժերի պահեստազորի համակարգը, որը ևս ձևավորված է պահեստազորայինների տարիքային սկզբունքով, որի հիման վրա զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար:
Ներկայում Պաշտպանության նախարարությունում նախատեսվում է անդրադառնալ նաև զինվորական ծառայության մեջ գտնվելու և պահեստազորում հաշվառվելու սահմանային տարիքների վերանայմանը՝ որոշակի բարձրացման միտումով: