Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն։