ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին՝ մի քանի կարևոր սկզբունք է առանձնացրել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ։
«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացքում յուաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումները այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք ընկած կլինեն դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։ Տվյալ հարցերը հանձնաժողովների քննարկման առարկաներն են։ Միանշանակ անվտանգության գոտու վերաբերյալ հարցը լինելու է հանձնաժողովի ուշադրության հիմքում։ Սահմանագծման գործընթացում կլինեն և՛ իրավական հիմքերը, և՛ ջրային ռեսուրսների, և՛ ենթակառուցվածքների տեղադիրքերի հարցերը»,-հայտարարեց Ավինյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը սահմանազատման հարցում շտապողականություն չի ցուցաբերում, փոխարենը սահմանային անցակետեր էին տեղադրվում մինչև հարցի վերջնական կարգավորումը, սակայն ադրբեջանական կողմը փորձեց նոր տրամաբանություն հաղորդել գործընթացներին։
Սահմանազատման գործընացի հետ կապված նա նաև նշել է, որ այն չի սկսվելու, մինչև ադրբեջանական զորամիավորումները դուրս չգան Հայաստանի տարածքից։
Մանրամասները՝ տեսանյութում․