Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել: Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Կարեն Բրուտյանին ազատվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: