Ազգային ժողովը քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ԱԺ նիստում ներկայացնում է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով։
«Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը։ ՀՕՊ զորքերն իրավասու են սպառնալիքի դեպքում ուղեկցել և ստիպել օդանավին վայրէջք կատարել»,- եզրափակեց նա։