Ապրիլի 1-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստը:
Միջոցառումը տեղի կունենա ArmHighTech-2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում, որը վարել է ՌՀՄՀ ղեկավար Ալեքսանդր Նոզդրաչևը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
Նիստի մասնակիցների առջև ելույթ կունենան Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, ՀՄՀ Հայկական ազգային մասի ղեկավար Դավիթ Սահակյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նիստում կքննարկվեն Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների գործարկման հարցերը, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Նախատեսվում է նաև քննարկել ռազմատնտեսական համագործակցության մակարդակի հետագա բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ձեռնարկությունների և կազմակերպությունների կոոպերացիոն և ինտեգրացիոն կապերի զարգացման հարցերը: