ՊՆ-ն հերքել է մամուլում տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել»։
«Անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ»,-հայտնել են գերատեսչությունից։
Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով