Ջերմային այրվածքով ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի առողջական վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դրական դինամիկան չկա»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր: