Թորգոմ Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 2020թ. օգոստոսի 2-ին: «Զինուժը» 3 զինվոր ունեցող ընտանիքի պատմությունը ներկայացրել էր դեռ պատերազմից առաջ:
Զինավար Ավետիսյանը՝ 3 զինվորի հայրը, այսօր էլ մեծ հպարտությամբ է պատմում որդիների մասին:
Կրտսեր որդին՝ Թորգոմն անհամբեր սպասում էր, թե երբ պետք է ավագ եղբայրների նման դիրքեր բարձրանա, նա ընտրել էր հետախույզի մասնագիտությունը:
Ավաղ՝ սկսվեց 44-օրյա պատերազմը:
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի անմահացած հերոսների շարքում նաև Թորգոմն է: Անմահանալով՝ Թորգոմը սխրանքներ է գործել, ջոկատով ոչնչացրել թշնամու մեծաթիվ զինտեխնիկան՝ պատճառելով ահռելի կորուստներ:
Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: