Երեկ մեր թիմերն առանձնազրույց են ունեցել գերությունից վերադարձած 16 տղաների հետ, հոսպիտալում գտնվող մեկ տղայի հետ էլ զրուցելու ենք այսօր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ կառույցն արձանագրել է գերության մեջ գտնվողների նկատմամբ խոշտանգումների դեպքեր:
Գրիգորյանն ասաց, որ հետագայում այդ մասին կպատրաստվի ամբողջական զեկույց, որը կդիտարկվի միջազգային իրավունքի լույսի ներքո:
«Այդ հարցազրույցներում մենք վերհանել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների»,- ասաց ՄԻՊ-ն ու շեշտեց, որ պրակտիկան դեռ 2020 թվականից է գալիս, երբ 44-օրյա պատերազմի գերիների հետ հարցազրույցների վերաբերյալ զեկույցներ են պատրաստվել: Այսպիսով՝ ՄԻՊ-ն արձանագրեց, որ հակառակորդի ձեռագիրը որևէ կերպ չի փոխվել պահվող անձանց նկատմամբ գործելաոճի իմաստիվ:
Մանրամասները՝ տեսանյութում: