Հերոս Սևակ Ավդալյանի սխրագործությունների մասին գիտեն բոլորը՝ հրամանատարից մինչև շարքային զինվոր հպարտացել են Սևակի բացառիկ նվիրումով ու քաջությամբ:
«Այն, ինչ արել եմ, արել եմ հանուն իմ ծառայակից ընկերների, հանուն մեր հայրենիքի: Յուրաքանչյուր խրախուսում մեզ պարտավորեցնում է ավելի լավ ծառայել, գիտակցել, թե ինչու ենք այս համազգեստը կրում ու ինչ խնդիր ունենք կատարելու»,-պատմում է Սևակը:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հրամանով զինվորը խրախուսվել է. այն, ինչ արել է շարքային Ավդալյանը գրավել է բոլորի ուշադրությունը:
2022թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան հետ մղելիս գնդացրորդ Սևակը երկու անգամ վիրավորվել է, սակայն այդ մասին որևէ մեկին չի ասել ու շարունակել է համառորեն մարտ վարել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: