Ադրբեջանական կողմը մինչ այժմ Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների ընթացքում զոհված 146 հայ զինծառայողների աճյունները։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմինները։