Հայ զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի կատարման հետ կապված, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց են արձակել արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։
Դրա հետևանքով մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող Ա.Զ.-ն ստացել է հրազենային գնդակային կույր վիրավորում: Կատարվում է նախաքննություն: