Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերում «Конкурс-М» համալիրի հակատանկային կառավարվող հրթիռներ, հաղորդում է Indian Defence Research Wing-ը:
Պարբերականը նշում է, որ Հայաստանը, ինչպես նախկին ԽՍՀՄ շատ հանրապետություններ, շահագործում է խորհրդային արտադրության մեծ քանակությամբ սպառազինություն, օրինակ՝ հակատանկային կառավարվող հրթիռներ։
Կայքի տեղեկություններով՝ Հայաստանը վերջին շրջանում ձեռք է բերել նշված հրթիռները, որոնք շարունակում են արտադրվել Հնդկաստանում Bharat Dynamics Limited ընկերության ռուսական արտոնագրով։
Ավելի վաղ հնդկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Конкурс» հրթիռների գնումը նախատեսված է Pinaka MLRS-ի, զինամթերքի լայն շրջանակի և 80 միլիմետրանոց ականանետերի մատակարարման պայմանագրի շրջանակներում: