Ռուսական МиГ-29 կործանիչները Հայաստանում զորավարժություններ են անցկացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռները որսալու և ոչնչացնելու վերաբերյալ, հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
«Զինծառայողները որսացել են արագընթաց թիրախներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի ինքնաթիռները։ Անձնակազմերը մշակել են նշված թիրախների որոնումը, խոցել են դրանք հրթիռների էլեկտրոնային արձակումներով, ինչպես նաև մշակել են խախտող ինքնաթիռների հարկադիր վայրէջք ռազմական օդանավակայանում»,-հայտնել են մամուլի ծառայությունում։
Այնտեղ նշել են, որ Էրեբունու ավիաբազայում վարժանքներին մասնակցել է ավելի քան 120 զինծառայող և մոտ 15 միավոր տեխնիկա, այդ թվում ՝ МиГ-29 կործանիչներ:
Հարավային ռազմական օկրուգի շտաբի տվյալներով ՝ օդաչուները նաև փոխգործակցություն են մշակել թռիչքների ղեկավարման խմբերի և թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների հետ: