Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
ՊՆ-ից նշում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»,-հայտնում են ՊՆ-ից: