Ադրբեջանցի զինծառայողը կրակել է սահմանի հարավ-արևմտյան հատվածում մարտական դիրքում հերթապահություն իրականացնող հայ զինծառայողի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, ժամը 17:00-ին։ Ադրբեջանցի զինծառայողը մեկ թիրախային կրակոց է արձակել Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ուղղությամբ:
Նշվում է, որ հայ զինծառայողը վնասվածքներ չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով, հայտնում է ՊՆ-ն։ Ժամը 19:00-ի դրությամբ իրավիճակը սահմանին համեմատաբար կայուն է: