Զինվորականի հագուստը պետք է լինի որակապես շատ բարձր, հարմարավետ և իր բոլոր բաղադրիչներով համապատասխանի միջազգային չափորոշիչներին, Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշել է, որ այդ նպատակով բաց մրցույթ են հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել այն մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասին:
«Խոսքը վերաբերում է բոլոր տեսակի համազգեստներին՝ սկսած դաշտային համազգեստից: Մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, սակաայն երկրորդ փուլի համար միայն մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել, մնացածի համար, ցավոք, մասնակիցներ չենք ունեցել»,- ընդգծել է նախարարը:
Նա ավելացրել է, որ աշխատում են միջազգային գործընկերների հետ և առաջիկա օրերին կստանան առաջարկներ: «Այն կադապտացնենք հայաստանյան իրականությանը, հայկական սիմվոլիկային և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք»,- վստահեցրել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում