Հունվարի 23-ին Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովին ստորագրել են ՀՀ և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տեղեկացնում են, որ համագործակցության պլանը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։
Պապիկյանը և Ժակսիլիկովին ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել ու քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ»,-ասված է Պն հաղորդագրության մեջ։