ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ծառայության՝ նախարարը զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը:
Պապիկյանը հանդիպել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Դեկտեմբերի վերջին Պաշտպանության նախարարն այցելել էր հանրապետության արևելյան սահմանագոտի: Այցի ընթացքում Պապիկյանը շրջել էր նաև առաջնագծի բարձրադիր հենակետերով: