Հայաստանի կառավարությունը 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը հայտարարել է պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 29-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները: Նախագծում չի նշված, թե քանի մարդ է ներգրավված հավաքներին։
Հայաստանում նախորդ վարժական հավաքներն անցկացվել են հունվարի 23-ից ապրիլի 12-ը՝ 2838 քաղաքացու մասնակցությամբ։