Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈւ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:
«Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնում է, որ ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով։
Մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկով հինգ սպա գեներալ-մայորի զինվորական կոչում էր ստացել։
ՀՀ ՊՆ-ն հերքել է զինվորի մահվան մասին լուրը
ՀՀ ՊՆ-ն հերքել է սոցիալական ցանցերում զինվորի մահվան մասին տարածվող տեղեկությունը։ «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում...