ՀՀ ՊՆ-ն հերքել է Տավուշի դիրքերից սպաների հետ քաշվելու հրամանը չկատարելու մասին մասին հրապարակումը։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը «սկզբից մինչև վերջ կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը»։
«Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։