ՀՀ ՊՆ-ն հերքել է սոցիալական ցանցերում զինվորի մահվան մասին տարածվող տեղեկությունը։
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը», – հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: