Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: Մայիսի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3220 է, փաստացի բուժվում է 4052-ը, գրանցվել է մահվան 91 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 39-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 7113 դեպք։