Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված Հայաստանում հաստատվել է բավականին ծանր իրավիճակ։ Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մեր բազմակողմանի մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշնակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ և վստահ է, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին։