Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, այս ընթացքում էլի ունեցել են նման նվազում. մայիսի 25-ին՝ 452 դեպքից հետո մայիսի 26-ին ունեցել են 289 դեպք, հետո դեպքերն էլի աճել են։
«Նկատի ունեմ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,- նշել է վարչապետը։
Ն. Փաշինյանը ընդգծել է, հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, և առաջիկա մեկ տարվա ընթացքում էլ այդպես է լինելու։
«Այն, որ չեն պահում կանոնները պաշտաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը երեք օրում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ, որոնք վերաբերվել են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին։ Տեսչական մարմինները մոտ 87 կազմակեպության գործունեությունը դադարեցնելու առաջարկություն են ներկայացրել պարետատանը, դրանց գործունեությունը դադարեցվել է»,- ասել է նա։
Ն. Փաշինյանի խոսքով, տուգանքների համատեքստում քննարկվում էր, թե ինչու պետք է նույն ընտանիքի անդամները մեքենայում դիմակ չկրելու համար տուգանվեն։ Նա նշել է, որ պարետատան որոշմամբ, ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ, ինչպես, օրինակ, սուպերմարկետներին, հասարակական տրանսպորտին և այլն։
Ուղիղ․ Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Ուղիղ․ Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Опубликовано Armenia Today – հայերեն Суббота, 30 мая 2020 г.