Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Այս մասին տեղեկատվությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նիկողոսյանը նշեց, որ պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Հարցին՝ այսօր հրապարակված վիճակագրության մեջ են եղե՞լ տվյալները՝ խոսնակը նշեց, որ մի քանի օր առաջ հրապարակված վիճակագրության մեջ է եղել տեղեկատվությունը։