Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28936-ի: Հուլիսի 6-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 16302 է, փաստացի բուժվում է 11984-ը, գրանցվել է մահվան 491 դեպք, Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 159-ն են։
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 28,606 դեպք։