Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 7 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 491-ի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է: