Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 349 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29285-ի:
Հուլիսի 7-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 16907 է, փաստացի բուժվում է 11711-ը, գրանցվել է մահվան 503 դեպք, Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 (+1273) թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 164-ն են։ Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 28936 դեպք։