«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ
Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Այս մասին
հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են սահմանամերձ Տավուշի մարզում ռազմական էսկալացիայի հետ կապված վերջին իրադարձություններին, կորոնովիրուսի դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին առնչվող հարցեր:
«Գագիկ Ծառուկյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ ընդգծելով Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների անթույլատրելության մասին: ԲՀԿ նախագահը նշել է, որ զոհերի և իրավիճակի սրման հետագա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարոթյունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։