Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությաn 196 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.298-ի։ Օգոստոսի 4-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 30372 է, փաստացի բուժվում է 7930-ը, գրանցվել է մահվան 768 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։