Հայաստանի խորհրդարանի շենքը փողփողվել է Լիբանանի դրոշի գույներով։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ։
Նա գրել է, որ ակցիան անցկացվել է՝ ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության։
Ազգային ժողովի շենքի պատերին ՝ Լիբանանի դրոշը
Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։
Опубликовано Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan Четверг, 6 августа 2020 г.
Երևանի քաղաքապետարանի շենքը օգոստոսի 6-ին ևս լուսավորվել էր Լիբանանի դրոշի գույներով։
«Մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք»,-Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք։#PrayForBeirut
Опубликовано Hayk Marutyan Четверг, 6 августа 2020 г.
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Նշվում է, որ զոհվել է ավելի քան 135, վիրավորվել՝ 5000 մարդ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է 11հայ։
Ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ պայթյունից կորուստները գնահատվում են 10-ից մինչև 15 միլիարդ դոլարի չափով:
Լիբանանի նախարարների կաբինետը մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել և քաղաքում անվտանգության վերահսկողությունը հանձնել զինվորականներին: