Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43.626-ի:
Օգոստոսի 29-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 37.563 է, փաստացի բուժվում է 4.925-ը, գրանցվել է մահվան 872 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 203.979 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 266 են։