Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 124 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43.750-ի:
Օգոստոսի 30-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 37.650 է, փաստացի բուժվում է 4.956-ը, գրանցվել է մահվան 877 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 205.450 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 267 են։