Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է46671-ի: Սեպտեմբերի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42231 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 162 քաղաքացի, փաստացի բուժվում է 3232-ը, գրանցվել է մահվան 925 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 283 են։
Հիշեցնենք՝ երեկ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46 376 դեպք, որոնցից 42 069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով: