ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ բանակցություններ չկան ու բոլորին պարզ է, որ չեն լինելու նաև վաղը։
«Ո՞ր միջազգային հանրությունն էր կաշկանդում մեզ ճանաչել Արցախի անկախությունը. այն միջազգային հանրությունը, որին ես, որպես պատգամավոր, ցույց էի տալիս Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների ավիրված մարմինների վիդեոներ ու նկարներ՝ ակնկալելով մի քիչ ավելի հասցեական հայտարարությու՞ն. ապակե աչքերով նայում էին ու ասում՝ կներեք, ցավում եմ, բայց սուրճս սառում է»։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Թուրքիան ուղղակի մասնակցություն ու օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին։