Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473-ի: Հոկտեմբերի 8-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45312 է, փաստացի բուժվում է 7855-ը, գրանցվել է մահվան 1004 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 302 են։