ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել սթափության ու զսպվածության կոչով՝ հայտնելով, որ հանդես կգա ուղերձով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։
Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ: