Վարչապետի որոշմամբ՝ Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ վարչապետի որոշմամբ, օրերս այդ պաշտոնից ազատվել է Միքայել Փաշայանը։