• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 02:39
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
2 ° Sun
3 ° Mon
4 ° Tue
2 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Էդմոն Մարուքյանը գերիների հարցով առաջարկ է արել ԱԳՆ-ին 

Հայաստան,
04 Փետրուար 2021 12:00
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ  Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասված է․ 

«Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողություններն Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղություններով։ Նշված մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ շուրջ մեկ տասնյակ զոհ, գերեվարվեցին 60-ից ավելի անձիք։

Մինչ օրս հայկական կողմը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ռազմագերիների վերադարձ, իսկ ադրբեջանական պատվիրակները, ընդդեմ մեր ելույթների, պնդում են, որ այդ գերեվարված անձինք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ, իբր, նրանք են հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո հարձակում գործել ադրբեջանական կողմի վրա։

ՀՀ դեսպանները բոլոր երկրներում պետք է այս երկու ամիսն օգտագործած լինեին և համապատասխան երկրների խորհրդարանականների, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ազգային պատվիրակությունների հետ կազմակերպած լինեին հանդիպումներ, նրանց բացատրեին, փաստեր ներկայացնեին, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանն է հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ մեկ ամիս հետո հարձակվել, սպանել խաղաղությունը պահպանող հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել տվյալ տարածքից։

Եվ այդ աշխատանքը Հայաստանի դեսպանների կողմից տարվելու դեպքում մեր միջազգային գործընկերները տեղեկացված կլինեին եղելությանը, ու մենք ստիպված չէինք լինի նրանց իրազեկվածության զրոյական մակարդակում տրամադրել տեղեկատվություն և խնդրել, որ իրենց ունեցած լիազորություններն ի օգուտ հայկական կողմի գործադրեն՝ զուգահեռ դիմադրելով նաև ադրբեջանական հակաքարոզին։

Պատկերն այլ կլիներ, եթե ազգային պատվիրակությունների հետ որևէ աշխատանք տարված լիներ Հայաստանի դեսպանների կողմից։ Ամփոփելով՝ առաջարկում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել, հանդիպումներ ունենալ համապատասխան երկրների խորհրդարանականների և հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում ազգային պատվիրակությունների կազմերում ընդգրկված պատգամավորների հետ, նրանց ներկայացնել իրականությունը՝ այն, որ Հին Թաղերի և Խծաբերդի մարտերը սկսվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակմամբ, որտեղ դեռ ռուսական խաղաղապահ զորքը հասած չի եղել, սպանվել է հայկական կողմից 9 հայ զինծառայող, գերեվարվել է 62֊ը, և այժմ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո կարող են համարվել միայն ռազմագերի՝ համապատասխան իրավական հետևանքներով, և ենթակա են պարտադիր վերադարձման հայկական կողմին»։  
Tags: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն ՄարուքյանՀՀ դեսպաններՄարուքյանի առաջարկը՝ ԱԳՆ-ին
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

05 Մարտ 2021 22:48

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն...

Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

05 Մարտ 2021 22:33

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի...

Հայտնի է, թե ով կփոխարինի Վահագն Թևոսյանին

05 Մարտ 2021 22:19

Ինչպես հայտնի է, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն ու...

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

05 Մարտ 2021 21:50

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի...

  • Լրահոս

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

06 Մարտ 2021 00:11

Ավելի շուտ հրե դժոխքը կսառչի, քան մենք կդիտարկենք Տիխանովսկայային արտահանձնելու ձեր պահանջները. Լիտվայի ԱԳՆ

05 Մարտ 2021 23:06

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան

05 Մարտ 2021 23:02

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

05 Մարտ 2021 22:48

Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

05 Մարտ 2021 22:33

Հայտնի է, թե ով կփոխարինի Վահագն Թևոսյանին

05 Մարտ 2021 22:19

Քրգործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխությունները խտրական են.

05 Մարտ 2021 22:05

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

05 Մարտ 2021 21:50

Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում

05 Մարտ 2021 21:42

Freedom House. 2020 թ-ին ՀՀ-ն 2 միավորով առաջ է անցել քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում

05 Մարտ 2021 21:28

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

05 Մարտ 2021 21:13

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

05 Մարտ 2021 20:53

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

05 Մարտ 2021 20:37

Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը

05 Մարտ 2021 20:29
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

06 Մարտ 2021 00:11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:  Նիկոլ...

Կարդալ
Աշխարհում

Ավելի շուտ հրե դժոխքը կսառչի, քան մենք կդիտարկենք Տիխանովսկայային արտահանձնելու ձեր պահանջները. Լիտվայի ԱԳՆ

05 Մարտ 2021 23:06

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը մերժել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ Մինսկի գլխավոր դատախազության հայցը,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ