• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 13:37
  • 497.14
  • 588.86
  • 6.47
6 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Բազմաբնակարան շենքեր կառուցող ընկերության տնօրենին ու նրա ծանոթին մեղադրանք է առաջադրվել

Հայաստան,
16 Փետրուար 2021 18:21

Պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ. Երևան քաղաքի Ֆուչիկ փողոցում սկսել էր բազմաբնակարան շենքերի կառուցումը, շենքերի ընդհանուր 250-270 քմ. մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի հետ, որի հետ ծանոթացել էր իր ծանոթի՝ Երևանի 34-ամյա բնակչի հետ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ՍՊ ընկերության տնօրենի որդու մտերիմ ընկերը:

Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն ԲԲ ընկերության տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 2016թ. ապրիլից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, 34-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, ՍՊ ընկերության տնօրենից առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը 34-ամյա տղամարդու անվամբ ձևակերպելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում նրան տրամադրել 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան:

Պայմանավորվածության համաձայն՝ 2016-ի ապրիլի 5-ին ԲԲ ընկերության տնօրենի և ՍՊ ընկերության տնօրենի կնոջ միջև կնքվել է առուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:

Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը` 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 34-ամյա տղամարդու կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով վերջինիս միջոցով վերցրել են առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` ՍՊ ընկերության տնօրենին և կնոջը զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով, 2019թ. հոկտեմբերի 9-ին գնվել է 34-ամյա տղամարդու կողմից՝ ամուսիններին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նոր տվյալներ՝ ՀՀ տարածքում առկա փակ ավտոճանապարհների մասին

28 Փետրուար 2021 12:52

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 122:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն...

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց...

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Արկադի Խաչատրյանի մեկնաբանությունը ՀՆԱ-ի վերաբերյալ Ահա ‭2020‬թ‭. ‬ՀՀ համախառ‭ն ‬ներքին‭ ‬արդյունքի ‭(‬Հ‭ՆԱ‬)‭ ‬տարեկան նախնակա‭ն ‬տվյալները՝ ‭ՀՆԱ իրական անկումը կազմել է...

  • Լրահոս

Քանի ապրում ենք, կհիշենք ազգային պատկանելության պատճառով զոհ գնացած մեր հայրենակիցներին. Կարեն Սարգսյան

28 Փետրուար 2021 13:14

Նոր տվյալներ՝ ՀՀ տարածքում առկա փակ ավտոճանապարհների մասին

28 Փետրուար 2021 12:52

Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

28 Փետրուար 2021 12:33

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչով դիմել է երևանցիներին

28 Փետրուար 2021 12:14

Արցախում մինչ օրս կորոնավիրուսի 2385 դեպք է հաստատվել

28 Փետրուար 2021 12:00

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահի աշխատակազմ

28 Փետրուար 2021 11:39

Բոլոր մարզպետներին և քաղաքապետերին հրահանգված է մարդ մատակարարել հրապարակ. Նաիրա Զոհրաբյան

28 Փետրուար 2021 11:22

Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 265 նոր դեպք է հաստատվել

28 Փետրուար 2021 11:05

Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ

28 Փետրուար 2021 10:50

Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի սկիզբը դրեց. Արցախի ԱԳՆ 

28 Փետրուար 2021 10:40

Վարչապետը որևէ լայնախոհ քայլ չի կատարում. երկիրը նպատակային տարվում է անորոշության. Էդմոն Մարուքյան

28 Փետրուար 2021 10:29

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ եռակողմ նիստը

28 Փետրուար 2021 10:13

Մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 09:50

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03
Արցախ

Քանի ապրում ենք, կհիշենք ազգային պատկանելության պատճառով զոհ գնացած մեր հայրենակիցներին. Կարեն Սարգսյան

28 Փետրուար 2021 13:14

Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային սպանդն ու տեղահանությունը։ Այս...

Կարդալ
Մարզեր

Նոր տվյալներ՝ ՀՀ տարածքում առկա փակ ավտոճանապարհների մասին

28 Փետրուար 2021 12:52

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 122:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ