• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 00:31
  • 497.14
  • 588.86
  • 6.47
4 °c
Երևան
2 ° Wed
4 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մաքսատուրքերի զրոյացում, թեստերի փոխճանաչում. ՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ում

Հայաստան,
20 Փետրուար 2021 11:53

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը հատկապես համավարակի շրջանում հանդես է եկել մի շարք հաջող նախաձեռնություններով՝ նպաստելով համավարակի ծանր շրջանում բժշկական նշանակության ապրանքների, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների միության երկրներ առանց մաքսատուրքի ներմուծմանը: Մեկ այլ համատեղ նախաձեռնությամբ էլ կյանքի է կոչվել Covid-19-ի թեստերի փոխճանաչման պիլոտային ծրագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի վերջին նախաձեռնությունը կապված է Եվրասիական զարգացման բանկի «Ճանապարհորդիր առանց Covid-19-ի» պիլոտային ծրագիրի հետ, որի ուղղությանբ մշակվել են թվային հավելվածը և սահմանվել են պայմանները, որոնց համաձայն՝ լաբորատորիաները կարող են տրամադրել ՊՇՌ թեստերը: Այսպիսով լուծել ենք մարդկանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ մեր լաբորատորիաների կողմից տրամադրված  արդյունքները ճանաչվում են ՌԴ-ի կողմից»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պիլոտային նախաձեռնությանը միացել են նաև Բելառուսը և Ղազախստանը:

Այսպիսով, այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՏՄ տարածքում համավարակի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժին՝ հնարավորինս քիչ ռիսկով:

Համավարակի տարածման սկզբնական շրջանում դեռ Հայաստանը նախաձեռնել էր բժշկական սարքավորումների, պարենային անվտանգության մաս կազմող ապրանքների ներմուծման մաքսատուրքերի զրոյացում՝ 6 ամիս ժամկետով:

«Դա ևս ողջունվել է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից: Մարտի վերջից արդեն բժշկական սարքավորումների և որոշ դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել էին մինչև սեպտեմբեր, ժամկետը երկարաձգվել է մինչև մայիս: Սակայն փոփոխված որոշման մեջ նախկին 60-ի փոխարեն ներառվել է 30 ապրանք»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ցանկում մնացել են այն ապրանքատեսակները, որոնց տեղական արտադրության հզորությունները դեռ բավարար չեն:

Սիմոնյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ որոշ ապրանքատեսակների պահանջարկը մեծ էր, դրանց տեղական արտադրություններն էլ դեռ շատ զարգացած չէին: Դիմակի, ձեռնոցի, այլ պաշտպանիչ միջոցների քիչ ծավալների պատճառով գները բարձրացել էին: «Այդ ժամանակ օդի պես պետք էր զրոյական մաքսատուրքով ապրանքատեսակներ ներմուծել, որպեսզի առաջացած բեռը հնարավորինս թուլացնեինք», – նշեց նա:

Հայաստանը համավարակի ժամանակ նախաձեռնել է նաև «Կանաչ միջանցքներ» -ի գաղափարը՝ ԵԱՏՄ երկրների համար, ինչը ենթադրում է միության մի երկրից մյուսը ապրանքների տեղափոխման ժամանակ ստուգման դյուրացված մեխանիզմներ: «Մեր պարագայում դա չափազանց անհրաժեշտ էր, քանի որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների շուկա մուտք գործելու համար անցնում ենք երրորդ երկրի տարածքով: Վերին Լարսի անցակետում էլ խնդիրներ էին առաջանում՝ պայմանավորված բեռնվածությամբ, երբեմն եղանակային պայմաններով»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ նախատեսվում է կիրառության մեջ դնել նաև նավիգացիոն կապարակնիքները, որոնց շնորհիվ առանց որևէ խնդրի կապահովվի ապրանքների տեղաշարժը Միության տարածքով:

ԵԱՏՄ տարածքով ապրանքների ազատ տեղաշարժման ապահովվածության տարաձայնությունների և վեճերի հարցերի վերացման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խումբ է ստեղծվել: Դրա շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարվա վերջ ապահովել Վերին Լարս մաքսային անցակետում ապրանքների անխափան տեղաշարժը՝ նավիգացիոն կապարակնիքների առկայությամբ: «Ռուսական կողմը հայկական կողմին կհատկացնի հատուկ տարածք Վլադիկավկազում, որտեղ հայկական բեռնատարները հնարավորություն կունենան կապարակնիքները հանել, և միայն անհրաժեշտության դեպքում կիրականացվի փաստաթղթերի ստուգման գործընթաց: Այդ կարգավորումն ուղղված է հսկողության նվազեցմանը, ինչպես նաև Վերին Լարսի մաքսային անցակետում կուտակումների բացառմանը»,-ասաց Սիմոնյանը:

Tags: ԵԱՏՄՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ումՄաքսատուրքերի զրոյացում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում,...

Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

01 Մարտ 2021 22:21

Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը...

48 ժամվա իրենց գործը կատարել են 44 օրում. Սեյրան Օհանյան

01 Մարտ 2021 20:53

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 7-ին, Արցախի նախագահի աշխատակազմում, հանդիպել է վարչապետ Նիկոլ...

Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետին որևէ ձևով չի կարելի հեռացնել․ Միքայել Մելքումյան

01 Մարտ 2021 20:36

«Նախագահը գործել է Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան»,- armeniatoday-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:...

  • Լրահոս

Վրաստանում բենզինը թանկացել է. վարորդները դժգոհում են

01 Մարտ 2021 23:08

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

Ռուսաստանը մինչև ապրիլի 1-ը երկարաձգեց «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի կիրառումը

01 Մարտ 2021 22:38

Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

01 Մարտ 2021 22:21

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

01 Մարտ 2021 22:06

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

01 Մարտ 2021 21:50

Մարտի 3-ին ընդդիմությունը ԱԺ-ի մոտ հանրահավաք կանցկացնի

01 Մարտ 2021 21:35

«Լազարևյան ակումբը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ

01 Մարտ 2021 21:18

ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ

01 Մարտ 2021 21:03

48 ժամվա իրենց գործը կատարել են 44 օրում. Սեյրան Օհանյան

01 Մարտ 2021 20:53

Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետին որևէ ձևով չի կարելի հեռացնել․ Միքայել Մելքումյան

01 Մարտ 2021 20:36

«Նիկոլ դավաճան». «Նիկոլ վարչապետ». Փաշինյանի առաջնորդած երթն անցնում է Բաղրամյան պողոտայի կողքով

01 Մարտ 2021 20:29

Նախագահին պաշտոնանկ անելու հիմք չկա․ Արթուր Վանեցյան

01 Մարտ 2021 20:20

Գլխավոր շտաբին չպետք է հասցնել այն վիճակին, որ նման հայտարարություն անեն․ Մովսես Հակոբյան

01 Մարտ 2021 20:12
Տարածաշրջան

Վրաստանում բենզինը թանկացել է. վարորդները դժգոհում են

01 Մարտ 2021 23:08

Վրաստանում բենզինի գինն ավելացել է. գրում է aliq.ge-ն: Վարորդներն արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են սկսել երկրի բոլոր մեծ...

Կարդալ
Հայաստան

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ