Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ: ԱԳՆ-ն օրվա առիթով մի պատմական դրվագ է հիշել:
ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեր ամենաջերմ շնորհավորանքները, սիրելի կանայք. Դուք համարձակ եք, խելացի և ուժեղ: Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել։ Շնորհավոր կանանց միջազգային օրը»: