Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել, նշված է կառավարության կայքում։
«Ստեղծել հանձնաժողով ՝ Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,- նշված է որոշման մեջ։
Ի դեպ, որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։