Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է ոչ միայն ՌԴ-ում, այլև ԵԱՏՄ երկրներում մշակված ծրագրային ապահովումը տեղադրել սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների և երկրում վաճառվող այլ էլեկտրոնային տեխնիկայի վրա: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պորտալում, նշում է Прайм գործակալությունը:
«Ծրագիրն օրինաչափորեն քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տարածքում, ծրագրի օրինակները կամ ծրագրի օգտագործման իրավունքը պետք է ազատորեն իրականացվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ամբողջ տարածքում»,- ասված Է փաստաթղթում: