Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետը, հայտնում են քաղաքապետարանի էջում։
Համայնքի բյուջեի 2021-ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Այսպիսով՝
-Հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր մուտքերը կազմել են 765951.4 հազ.դրամ, կատարողականը՝ 89%:
-Ընդհանուր մուտքերի 26.5%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը՝ 81%:
-Բյուջեի ընդհանուր եկամուտների 73.5%-ը կազմել է պետական դոտացիան, կատարողականը՝ 92.3%:
-Համայնքային բյուջե մուտքագրված այլ եկամուտները կազմել են 7291.4 հազ.դրամ, կատարողականը՝ 32.2%:
-Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը ֆինանսավորվել են 764883.2 հազ. դրամի չափով, կատարողականը՝ 88.8%:
Ավագանին որոշեց.
-քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնել ավագանու անդամներին՝ ծախսերի փոխհատուցման նպատակով,
-համաձայնություն տալ համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք բնակելի և ոչ բնակելի տարածքների տնօրինմանը վերաբերող նախագծերին,
-փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ Գագիկ Իշխանյանին:
Եզրափակելով նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկաներին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել համաքաղաքային խնդիրների կարգավորման գործում: