Արցախի Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Պատերազմից հետո արդեն վերանորոգվել է թվով 183 բնակելի տուն, թվով 398 առանձնատան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շինաշխատանքներին ընդգրկված է թվով 44 շինարարական կազմակերպություն։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինաշխատանքների ընթացքը։